Սիրիայում կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը գերազանցել է 38 %-ը

Սիրիայի բարձրագույն դատական ​​կոմիտեի (ընտրական հանձնաժողովի) ղեկավար Ջիհադ Մուրադն ամփոփել է Սիրիայի Ժողովրդական խորհրդի (խորհրդարանի) պատգամավորների՝ հուլիսի 15-ին կայացած ընտրությունների քվեարկության արդյունքները։ Այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Դամասկոսում կայացած մամուլի ասուլիսում դատավորը հայտնել է, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել է 38,16 %:

Սիրիայում իշխող Առաջադիմական ազգային ճակատը՝ Արաբական սոցիալիստական ​​վերածննդի կուսակցության գլխավորությամբ, պահպանել է օրենսդիր մարմնում տեղերի մեծամասնությունը՝ 184, անկախ պատգամավորներն ստացել են 66 տեղ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031