Բաժիններ՝

ԵԱՏՄ անդամ երկրներից ջութից և այլ մանրաթելերից պատրաստված մանվածքների ներմուծումը ՀՀ 2 տարով ազատվեց մաքսատուրքից

ԵԱՏՄ անդամ երկրներից ջութից և այլ մանրաթելերից պատրաստված մանվածքների ներմուծումը ՀՀ 2 տարով ազատվեց մաքսատուրքից։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Հիմնավորման մեջ նշված է, որ կառավարության այս որոշումը հիմնվում է ԵՏՀ խորհրդի` 2024 թ. մարտի 1–ի որոշման վրա, որով սահմանվում է քվոտա` յուրաքանչուր տարվա համար 1 տոննայից ոչ ավելի ծավալով:

Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից և գործում է մինչև 2026 թ. փետրվարի 28–ը ներառյալ, իսկ այս ժամանակահատվածում սակագնային քվոտայի ծավալը կկազմի 3 տոննա։

Սակագնային այս քվոտան տրամադրվելու է տնտեսվարող սուբյեկտներին` բացառապես տեքստիլի արտադրության համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031