Նավթի գինը բարձրանում է, Brent-ի մեկ բարելի գինը 85,2 դոլար է

Նավթի գինը երկուշաբթի թեթեւակի բարձրանում է անցած շաբաթվա նվազումից հետո։

Brent նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմում է մեկ բարելը 85,16 դոլար, ինչը 0,13 դոլարով (0,15 տոկոս) բարձր է, քան նախորդ աճուրդների փակման ժամանակ։ Ուրբաթ այդ պայմանագրերն էժանացել էին 0,37 դոլարով (0,4 տոկոս)՝ մեկ բարելը 85,03 դոլար։

WTI-ի օգոստոսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 0,19 դոլարով (0,23 տոկոս)՝ մեկ բարելը 82,4 դոլար։ Նախորդ աճուրդների տվյալներով այդ պայմանագրերի արժեքն իջել էր 0,41 դոլարով (0,5 տոկոս)՝ մեկ բարելը 82,21 դոլար։

Նախորդ շաբաթվա արդյունքներով՝ Brent-ը էժանացել է 1,7 տոկոսով, WTI-ը՝ 1,1։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031