
Պահանջում ենք անհապաղ և անվերապահ ազատ արձակել Արմեն Աշոտյանին. Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության (CDI) կրկին կոչ է արել

ՀՀԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Լիլիթ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մեր միջազգային գործընկեր Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը նորից անդրադարձել է Հայաստանում քաղաքական հետապնդումներին։
Հրապարակման մեջ ասվում է.
«Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը (CDI) շարունակում է մտահոգությամբ հետևել Հայաստանի իշխանությունների՝ քաղաքական դրդապատճառներով ընդդիմադիր գործիչների նկատմամբ հետապնդումներին:
Մենք կոչ ենք անում կառավարությանը դադարեցնել բոլոր տեսակի քաղաքական հետապնդումները ընդդիմադիր քաղաքական գործիչների և ակտիվիստների նկատմամբ։
Պահանջում ենք անհապաղ և անվերապահ ազատ արձակել Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանին։
Արդար, թափանցիկ և անկախ դատական գործընթացը էական է արդարության գերակայությունն ապահովելու համար»։