Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը (CDI) շարունակում է մտահոգությամբ հետևել Հայաստանի իշխանությունների՝ քաղաքական դրդապատճառներով ընդդիմադիր գործիչների նկատմամբ հետապնդումներին:
Հունվարի 17-ին՝ առավոտյան, Դատական դեպարտամենտն իր սոցհարթակային պաշտոնական էջերով «պարզաբանում» տարածեց այն մասին, թե ինչու է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը շարունակում մնալ կալանքի տակ: