Ալիևից էլ ավելի հետևողական՝ նա Հայաստանը հռչակում է որպես ագրեսոր և օկուպանտ պետություն, լեգիտիմացնում է Արցախի և Հայաստանի տարածքի զավթումները, հայերի դեմ ռազմական և ցեղասպանական հանցագործությունները։
Այ տղա, ԱԽՔ, դու ինչ անվտանգության խորհրդի քարտուղար, գնա, ցիրկում կրիա վարժեցրու. Գևորգ Պետրոսյան
Կատարվում է նախաքննություն:
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը մասնակցել է թուրքական պետական լրատվական «Anadolu Ajansı» գործակալության կողմից կազմակերպված «Թղթակից. թվային ժամանակաշրջանում լրագրության վերաիմաստավորման համաժողովի» շրջանակներում:
Արդեն երեք տարի է՝ Կիրանցում սպասում են, որ շահագործման հանձնվի կառուցվող դպրոցի նոր շենքը, որպեսզի աշակերտները հին, վթարային շենքից տեղափոխվեն նորը։
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից հրապարակված ՀՀ գենդերային անհավասարության 2023թ. ինդեքսը։
Այն տնտեսվարող սուբյեկտները, որոնց շինությունների դրսի հատվածում տեսախցիկներ չկան տեղադրված, շուտով պարտավոր են լինելու տարածքը տեսահսկելու համար համակարգեր տեղադրել։ Եթե տեսախցիկներ արդեն կան, ապա դրանք պետք է համապատասխանեցվեն ՆԳՆ-ի պահանջներին։
Հունիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում է. «Հունիսի 14-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն»:
Նիկոլ Փաշինյանի բարձր հովանու ներքո 2024 թվականին ուժային կառույցների միջև անցկացվող բանակային մրցաշարի համար այս անգամ Կրթության, Գիտության, Մշակույթի ու Սպորտի նախարարությունը հատկացրել է 61 միլիոն 20.200 դրամ։
Իտալիայի պաշտպանության նախարար Գիդո Կրոզետոյի գլխավորած պատվիրակությունը Բաքվում է։ Պատվիրակության հետ հանդիպել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևն ու հայտարարել՝ Ադրբեջանն ու Իտալիան նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում։
ՆԱՏՕ-ի հերթական հանդիպումը բարձր մակարդակով կանցկացվի հուլիսի 9-11-ը ԱՄՆ-ի մայրաքաղաքում։
«Քարտեզները, որով կողմերը համաձայնել են գնալ սահմանազատման ու սահմանագծման, 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրում նշվել են, դրանք խորհրդային վերջին քարտեզներն են։ Խորհրդային շտաբի վերջին քարտեզները թեպետ գաղտնի են, բայց ինքս գիտեմ, թե այդ սահմանները որտեղով են անցնում, դրանց պատճեններն ունեմ։
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ համատեղ իրականացված հետագա մաքսային հսկողության շրջանակում, հիշյալ ավտոմեքենան ենթարկվել է խորը զննման:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 36.46 դրամով և կազմել 29028.48 դրամ: Արծաթի գինն աճել է 0.12 դրամով և կազմել 369.06 դրամ:
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Տալլինում
Կառլոս Զառագոզաին որոնվում է որպես անհետ կորած
Վստահ եմ, որ վաղ թե ուշ Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը կիրացվի ճիշտ այնպես, ինչպես 5 անգամ համաձայնեցվել ու հայտարարվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից։ Ադրբեջանի իշխանությունները պարզապես սարսափում են դրանից և ճիշտ են անում՝ պիտի վախենան: Նրանք այդ վախը վերափոխում են ագրեսիայի, որն ուղղում են մարդկանց, վանքերի ու մշակութային այլ արժեքների դեմ։
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը չի «փոխանցել» Ադրբեջանին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ասածը բացարձակ սուտ է։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը թուրքական «Haberturk» հեռուստաալիքին հարցացազրույց է տվել, որի ընթացքում անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը և դրանից բխող վտանգներին։
Դուդան պետական այցով Չինաստանում է Սի Ծինփինի հրավերով։
Ֆրանսիան Հայաստանին որպես գործիք է օգտագործում սեփական նպատակներին հասնելու համար և չի առաջնորդվում ՀՀ–ի ու հայ ժողովրդի շահերով։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով Ֆրանսիայից զենք մատակարարելու հարցը։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը սեփական ժողովրդի նկատմամբ վիրավորանք է համարել։
Ինքնագլորներով չի թույլատրվելու բեռներ տեղափոխել, բացառությամբ ուսապարկերի, երբ վարողի ձեռքերը զբաղված չեն։
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանն անդրադառնալով նախընտրական քարոզարշավի ընթացքին, ամենամեծ շանս ունեցող թեկնածուներին, երկրորդ փուլի անցկացման հնարավորությանը, նախ ասաց, որ Իրանի ներսում նախընտրակական քարոզարշավը բավականին թեժ մթնոլորտում է ընթանում.
Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանն այս պահի դրությամբ 15 ներկայացուցիչ ունի:
Հանդիպումից հետո գործընկերները հանդես են եկել համատեղ մամուլի հայտարարությամբ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված երեք պաշտոնատար անձանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատանը կայացել է «SelectUSA» ներդրումների գագաթնաժողովը, որին մասնակցել են Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Սեդաթ Օնալը, Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոս Ջուլի Էադեհը, ԱՄՆ առևտրի դեպարտամենտի միջազգային առևտրի գծով փոխնախարարի օգնական Դիանա Ֆարելը և ԱՄՆ-ի առևտրի պալատի Մերձավոր Արևելքի, Միջին Ասիայի և Թուրքիայի հարցերով փոխնախագահ Ջենիֆեր Միլլերը և մի շարք գործարարներ։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը Վրաստանում կքննարկի նաև երկկողմ համագործակցության հարցեր։
«Ադրբեջանն ասում է` դու ինձ չես թողել՝ ես 30 տարի ապրեմ․ ես էլ քեզ չեմ թողնելու՝ դու ապրես, ու պիտի վրեժս քեզանից լուծեմ»․ Հանքավանում ՔՊ քաղաքական ժողովին իր ելույթի ժամանակ ասել էր Նիկոլ Փաշինյանը: Այս ձևակերպումը հանրային ու քաղաքական տարբեր շրջանակներ որակեցին Ադրբեջանի հին, նոր և հնարավոր հանցագործությունները լեգիտիմացնելու փորձ։