Ադրբեջանն ու Հայաստանն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը. Կլաար

Ադրբեջանն ու Հայաստանն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը:

Այս մասին ասել է արավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ադրբեջանական լրատվամիջոցների հետ հարցազրույցում։

«Թեև միջազգային մասնակցությունը խաղաղության բանակցություններին վերջին ամիսներին ավելի սահմանափակ է եղել, քան նախորդ երկու տարում, մենք ուրախ ենք արձանագրել հայ-ադրբեջանական երկկողմ հանդիպումների ընթացքում գրանցված առաջընթացը»,- ասել է Կլաարը:

Կլաարը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը հսկայական ազդեցություն կունենա երկու երկրի և ամբողջ տարածաշրջանի վրա։ Այն բոլորովին նոր իրավիճակ կստեղծի, որտեղ ավտոմատ կերպով կմեծանան առևտրատնտեսական փոխգործակցության հնարավորությունները։

«Դա կազդի նաև տարածաշրջանում ԵՄ աշխատանքի վրա, քանի որ Եվրամիությանը թույլ կտա ավելի լայն տարածաշրջանային համագործակցություն ծավալել Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների մասնակցությամբ»,-ասել է Կլաարը և հավելել.

«Ինչպես բազմիցս ասվել է, ԵՄ-ն պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղությանը բոլոր ոլորտներում տարբեր միջոցով՝ հատկապես կենտրոնանալով տարածաշրջանային կապի և տրանսպորտի վրա՝ կախված կողմերի միջև պայմանավորվածություններից»

Տեսանյութեր

Լրահոս