Բաժիններ՝

Մերձմոսկովյան Ֆրյազինո քաղաքի շենքերից մեկում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի

Մերձմոսկովյան Ֆրյազինո քաղաքի վարչական շենքում բռնկված հրդեհը, նախնական տվյալներով, ութ մարդու կյանք է խլել։ Ինչպես փոխանցում է Интерфакс-ը, վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայություններ:

«Ըստ նախնական տվյալների՝ զոհվել է ընդհանուր առմամբ ութ մարդ»,- հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունից։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրդեհի հետևանքով երկու մարդ է մահացել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրյազինոյում այրվել է «Պլատան» գիտահետազոտական ինստիտուտը։

Մոսկվայի մարզի ղեկավարը հայտնել էր 8-հարկանի շենքի 5-ից 7-րդ հարկերում հրդեհների մասին։

Մեկ մարդու հաջողվել է դուրս բերել շենքից։

ՌԴ ԱԻՆ-ը Интерфакс-ին հայտնել էր, որ նախնական տեղեկություններով՝ շենքում գտնվում է ևս ինը մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս