Բաժիններ՝

Մոսկվայի մարզում այրվում է գիտահետազոտական ինստիտուտի շենքը

Մոսկովայի մարզի Ֆրյազինո քաղաքում այրվել է «Պլատան» գիտահետազոտական ինստիտուտը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։

Մոսկվայի մարզի նահանգապետը հայտնել է 8-հարկանի շենքի 5-րդ, 6-րդ և 7-րդ հարկերում հրդեհների մասին։

Մեկ մարդու հաջողվել է դուրս բերել շենքից։

«Ինտերֆաքս» գործակալությունը, վկայակոչելով ՌԴ ԱԻՆ-ը, նշում է, որ նախնական տեղեկություններով՝ շենքում գտնվում է ևս ինը մարդ։

Դեպքի վայրում աշխատում է ավելի քան 100 մարդ և 40 միավոր տեխնիկա։ Փրկարարների աշխատանքին խոչընդոտում են բարձր ջերմաստիճանը և թանձր ծուխը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930