ԳՇ պետն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան

Հունիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան:

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը զինված ուժերի համալրման գործընթացի կազմակերպման պատասխանատուների ուղեկցությամբ շրջել է հավաքակայանում, տեղում ծանոթացել զորակոչային հանձնաժողովների աշխատանքներին, զրուցել զորակոչիկների հետ, մաղթել բարի և անվտանգ ծառայություն:

ԶՈՒ ավագ սպայակազմը զեկուցել է նախապատրաստական լայնածավալ աշխատանքների, զինակոչիկների բժշկական հետազոտության վերաբերյալ: Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանձնարարականներ է տվել զորակոչի աշխատանքներին ներգրավված ծառայությունների ղեկավարներին՝ գործընթացը պատշաճ անցկացնելու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930