
Օլեգ Ն.-ն կալանավորվել է

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 21-ին Ամերիկյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Շենգավիթի բաժին է տեղափոխվել 34-ամյա Օլեգ Ն.-ն: Նա ԱՄՆ Վաշինգտոն նահանգի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ԱՄՆ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը: