«Հարկ է, որ Թուրքիան ընդունի միջազգային իրավունքի և ծովային իրավունքի դրույթները». Հունաստանի ՊՆ
Հունաստանի պաշտպանութան նախարար Նիկոս Դենդիասն անդրադարձել է թուրք-հունական հարաբերություններին։ Նա մասնավորապես մեկնաբանել է Աթենքի և Անկարայի միջև շարունակվող հարաբերությունների բարելավման գործընթացը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Դենդիասը նշել է, որ ինքնագոհություն չի կարող լինել, քանի դեռ երկու երկրների միջև չլուծված հարցերը շարունակվում են և հավելել, որ առանց անցյալի լարվածության հանգստություն պահպանելը դրական է։
Ըստ ՊՆ նախարարի՝ Թուրքիան տարբեր առիթներով շարունակում է արտահայտել իր ռևիզիոնիստական տեսակետները։
«Թուրքիան շարունակում է քննարկել Հունաստանի ինքնիշխանությունը և ինքնիշխան իրավունքները՝ պնդելով լրտեսությունը և թուրք-լիբիական անվավեր ծովային համաձայնագիրը, օրակարգ է բերում նոր հարցեր, ինչպիսիք են առափնյա զբոսայգիների հարցը և ճիշտ է, որ Հունաստանի ջրերում և օդային տարածքում նավեր ու ինքնաթիռների ռադիոհաղորդիչի միջոցով շարունակում են անհանգստություն պատճառել»,-նշել է Դենդիասը։
Դրանք կասկածներ են առաջացնում Անկարա-Աթենք մեղմացման գործընթացի ակնկալիքների վերբերյալ և այդ մեղմացումն իր հետ բերում է Թուրքիայի ներքին զարգացումներին պատանդ լինելու վտանգը։
Դենդիասը միևնույն ժամանակ հայտարարել է. «Հիրավի, նոր էջ բացելու համար անհրաժեշտ է, որ Անկարան համարձակ քայլ կատարի և ընդունի միջազգային իրավունքի ու ծովային իրավունքի դրույթները՝ կողմերը բաժանող միակ տարբերությունը լուծելու համար»։
Անդրադառնալով Թուրքիայի Եվրամիությանն անդամակցելու գործընթացին և Կիպրոսի հարցին՝ ՊՆ նախարարը նշել է, որ դրանք դրական ազդեցություն կունենան հարաբերությունների վրա, ինչպես նաև Թուրքիային մեղադրել է Կիպրոսի հարցում «համառ» գործելու մեջ։
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անջնջելի հետք է թողել Թուրքիայի պատմության մեջ։ Ապագա սերունդների համար էլ ավելի կարևոր կլինի մեր միջև հակամարտությունը լուծելու համար հանդես գալ նախաձեռնությամբ։
Հակառակ դեպքում միշտ կսպառնա այն վտանգը, որ Թուրքիան կշարունակի մնալ անցյալ դարերից սերված ազգայնամոլական տեսությունների ազդեցության ներքո»,-հայտարարել է Դենդիասը։