Ինդոնեզիան հետաքրրքված է Թուրքիայի ռազմական արտադրանքով
Ինդոնեզիայում Թուրքիայի դեսպան Թալիփ Քյուչուքջանն անդրադարձել է թուրք-ինդոնեզիական հարաբերություններին։ Ըստ նրա՝ երկու երկրների հարաբերությունները հիմնված են ամուր և ուժեղ հիմքերի վրա և նշել, որ 2025-ին լրանում է Թուրքիայի և Ինդոնեզիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 75- ամյակը։
Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Անդրադառնալով երկու երկրների միջև տնտեսական հարաբերություններին՝ Քյուչուքջանը նշել է, որ առևտրի ծավալը մոտավորապես կազմում է շուրջ 1.5 մլրդ դոլար և որպես G-20-ի անդամ երկրներ առաջիկա տարիներին երկկողմ առևտրի ծավալները պետք է հասցնել 10 մլրդ դոլարի։ Եվ այդ ուղղությամբ մեծ աշխատանք է տարվում։
Ընդգծելով, որ Թուրքիան և Ինդոնեզիան համագործակցում են կրթության, մշակույթի, առևտրի և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում՝ դեսպանը նշել է, որ Ինդոնեզիայում Թուրքիայի ռազմական արտադրանքի նկատմամբ լուրջ հետաքրքրություն կա և հույս ունեն, որ առաջիկա տարիներին այն հստակություն ձեռք կբերի ու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը կավելանա։