1.6 միլիարդի արտոնություն՝ Շրի Լանկայում Հայաստանի պատվո հյուպատոսին պատկանող բիզնեսին

Շրի Լանկայում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Սարգիս Թարվերդյանին պատկանող «Արարատ» սննդի կոմբինատը հերթական անգամ հարկային արտոնություն է ստացել՝ 1.6 միլիարդ դրամի չափով։

Նշենք, որ Սարգիս Թարվերդյանը «Արարատ» սննդի կոմբինատի 65 % բաժնետոմսերի սեփականատերն է և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամը։

Կոմբինատի 35%-ի բաժնետերը Նանե Սահակյանն է։

Կառավարության ընդունած որոշման համաձայն՝ բավարարվել է «Արարատ» սննդի կոմբինատի ներկայացրած հայտը, ըստ որի՝ ընկերության կողմից իրականացվող ապրանքների ներմուծման արժեքը կազմում է 16.7 մլրդ դրամ։

Կարդացեք նաև

Ընդհանուր արժեքի մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1․6 մլրդ դրամ։

Նշենք, որ «Արարատ» սննդի կոմբինատին գրեթե նույնքան՝ 1,4 մլրդ դրամի չափով հարկային արտոնություն էր տրվել նաև ավելի վաղ։

Ըստ այս ընկերության ներկայացրած հայտի՝ հարկային արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես արդյունք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:

Նշենք, որ, ըստ ներկայացրած վերջին՝ 2024 թվականի մարտ ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկի, «Արարատ» սննդի կոմբինատն ունի 109 հարկման բազա ունեցող վարձու աշխատող։

Տեսանյութեր

Լրահոս