Բաժիններ՝

Մրգային ասորտի՝ ծովախեցգետիններով

Բաղադրիչները`

  • 15-20 հատ ծովախեցգետին
  • 1 հատ անանաս
  • 4-5 հատ դեղձ
  • 1 բաժակ ելակ
  • 1/3 բաժակ թթվասեր
  • 1 ճ/գ շաքարավազ
  • աղացած կարմիր պղպեղ

Պատրաստման եղանակը

Անանասը կիսեք: Յուրաքանչյուր կեսից պտղամիսը կիսով չափ հանեք ու կտրատեք:

Դեղձերի կորիզները հեռացրեք, կտրատեք, ելակները կիսեք:

Կարդացեք նաև

Ծովախեցգետինները աղաջրի մեջ եփեք, հովացրեք ու մաքրեք:

Փորած անանասների մեջ շերտերով տեղադրեք ծովախեցգետինը, անանասի ու դեղձի կտորներն ու ելակը:

Մատուցելիս լցոնած անանասների վրա լցրեք շաքարավազի ու աղացած կարմիր պղպեղի հետ խառնած թթվասերը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930