ՔՊ-ի և ադրբեջանական թիվ մեկ լոբբիստ՝ Հայաստանի թշնամիներից մեկի՝ Կորոտչենկոյի շահերը համընկնում են. Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին  հայտարարեց՝ քանի որ Ադրբեջանում վտանգ են զգում հայ ընդդիմադիրներից և նրանց անվանում են ռևանշիստներ, ուստի այդ ընդդիմադիրների դեմ պետք է պայքար տանեն։

«Մեր դեմ պայքարի ձևերից են զրպարտանքը, վարկաբեկման նողկալի փորձերը, կեղծ քարոզչությունը, այնպես որ, Իվան Կորոտչենկոյի հայտարարությունները պետք է դիտել հենց այդ խորապատկերի վրա։

Իսկ ով է Կորոտչենկոն, որի վրա՝ պարո՛ն Ալեքսանյան, դուք այդքան ջանասիրաբար հղում եք կատարում։ Ցանկացած մարդ, ով հետևում է տարածաշրջանային քաղաքականությանը, գիտի, որ Կորոտչենկոն ադրբեջանական թիվ մեկ լոբբիստն է Ռուսաստանում»,- նշեց Արթուր Խաչատրյանը և ԱԺ ամբիոնից ներկայացրեց նրա հոդվածները՝ նվիրված Ադրբեջանի շահերն առաջ տանելուն։

Դիմելով ՔՊ-ական պատգամավորին, Արթուր Խաչատրյանն ասաց, որ ԱԺ ամբիոնից ցիտում է  ադրբեջանական թիվ մեկ լոբբիստին։

Կարդացեք նաև

«Դուք նրան ցիտում եք, որովհետև Բաքվի թերթում նա Բագրատ սրբազանի ու Առաքելական եկեղեցու հասցեին վիրավորանքներ է շարել։ Ձեզ հետաքրքիր չէ՞, թե այդ մարդն իր ամբողջ կյանքում ինչ է վայրահաչել, դուք նրան հղում եք կատարում, որովհետև նրա և ձեր շահերը համընկնում են։ Դուք շատ լավ գիտեք՝ նա ով է, բայց ձեր քաղաքական իշխանությունն ապահովելու համար չեք զզվում, նույնիսկ նրա խոսքերն եք մեջբերում»,- եզրափակեց Արթուր Խաչատրյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս