
Սնկերը՝ «շուբայի տակ»

Բաղադրիչները՝
- 400 գ սունկ
- 1 գլուխ սոխ
- 2 ճ/գ կարագ
- 4 հատ խաշած կարտոֆիլ
- 2 հատ խաշած գազար
- 6 հատ խաշած ձու
- 150 գ խաշած բրինձ
- 1 բաժակ մայոնեզ
- 2 ճ/գ մաղադանոսի ու սամիթի տերևներ
Պատրաստման եղանակը
Սնկերը մաքրեք, խոշոր կտրատեք, կտրտած սոխի հետ մեկտեղ կարագով տապակեք մինչև պատրաստ լինելը:
Կարտոֆիլը, գազարն ու ձվերը խոշոր քերիչով անցկացրեք:
Աղցանի ափսեի մեջ շերտ-շերտ, ըստ հերթականության՝ տեղադրեք կարտոֆիլը, սոխով տապակած սնկերը, բրինձը, գազարը, ձվերը՝ յուրաքանչյուր շերտին մայոնեզ քսելով:
Մատուցելիս աղցանը զարդարեք կտրտած կանաչիով ու ձևավորեք սնկերի կտորներով: