Ջրաձոր և Կապս գյուղերի հարակից տարածքում վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը
Առավոյան ժամը 07։00-ին Ջրաձոր և Կապս գյուղերի հարակից տարածքում վթարվել է «Ղազանչի 2» 600 մմ-ոց թուջե ջրատարը` վայրկյանում 80 լիտր ջրի կորստով։
Այստեղից են ջուր ստանում Շիրակի մարզի Գյումրի քաղաքի 50 %-ն ու հարակից 13`Ջրաձոր, Վահրամաբերդ, Կապս, Մարմաշեն, Առափի,Ողջի, Հայկավան, Ոսկեհասկ, Ախուրիկ, Ղարիբջանյան, Գետք, Բայանդուր, Երազգավորս գյուղերը։
Վեոլիա Ջուր ընկերության «Շիրակ» շահագործման տեղամասն արդեն սկսել է ջրատարի դատարկումը, որից հետո կսկսվեն վթարավերացման աշխատանքները։
Աշխատանքների ընթացքի մասին լրացուցիչ կտեղեկացնենք։