Բաժիններ՝

Մթերքներ, որոնք հրահրում են վաղ ծերացում

Արագ սնունդն ու շաքարավազը առողջ և գեղեցիկ մաշկի գլխավոր թշնամիներն են, զգուշացրել է մաշկաբան-կոսմետոլոգ Քնարա Անդրյանը։ Lente.ru-ի հետ զրույցում:

Անդրյանը բացատրել է, որ շատ դեպքերում մաշկի առողջությունն ու գեղեցկությունը կախված է սնվելուց։

«Մաշկի հիմնական թշնամին շաքարն է։ Այն հրահրում է գլիկացիա՝ շաքարի համադրություն սպիտակուցների հետ։ Այս գործընթացը արագացնում է կնճիռների առաջացումը»,- զգուշացրել է նա։

Սակայն, ըստ բժշկի, պետք չէ ամբողջությամբ հրաժարվել շաքարից, պարզապես անհրաժեշտ է նվազագույնի հասցնել դրա առկայությունը սննդակարգում։ Նույն պատճառով նա խորհուրդ է տվել նվազեցնել արագ ածխաջրերի քանակը ամենօրյա սննդակարգում:

Կարդացեք նաև

Մաշկի առողջության վրա բացասաբար են անդրադառնում նաև արագ սնունդը, ալկոհոլային խմիչքները, շարունակել է Անդրյանը։ Ալկոհոլը, ըստ մաշկաբանի, հրահրում է օրգանիզմի ջրազրկում, ինչի պատճառով դեմքի վրա առաջանում են կնճիռներ։

Առողջ մաշկ պահպանելու համար Անդրյանը խորհուրդ է տվել օգտագործել բավարար քանակությամբ բջջանյութ և սպիտակուց։ Ավելին, նա նշել է, որ բուսական սպիտակուցները չեն կարող փոխարինել կենդանական սպիտակուցներին։

«Առողջ մաշկի համար կարևոր է ոչ միայն ճիշտ սնվելը, այլև ընդհանրապես առողջ ապրելակերպ վարելը։ Պետք է բավականաչափ քնել, հաղթահարել սթրեսը, կանոնավոր մարզվել»,- ըստ shantnews-ի՝ եզրափակել է բժիշկը։

Տեսանյութեր

Լրահոս