Դեկտեմբերի 9-ին էլեկտրոնային աճուրդ ընթացակարգով ԱԺ-ն Երվանդ Սարգսյան Ռուդոլֆի ԱՁ-ից ձեռք է բերել ԱԺ բակում Ամանորին նվիրված՝ «Ամանորը Ազգային ժողովում» խորագրով միջոցառման կազմակերպման ծառայություններ, պայմանագրի գինը՝ 9 միլիոն 333.333 դրամ։ Գումարի շրջանակում այս ԱՁ-ն իրականացրել է Ազգային ժողովի այգու ամանորյա ձևավորում և տոնական համերգային ծրագրի կազմակերպում, խաղավար-էլֆ և տոնական այլ կերպարների առկայություն։
Ազգային ժողովը պատվիրակությունների ընդունման և արտասահմանյան այցելությունների կազմակերպման համար մեկ անձից գնման ընթացակարգով հերթական գնումն է կատարել «Վինո Վինո» ՍՊԸ-ից՝ ձեռք բերելով կոնյակներ։