Դուք կարող է հանուն իբր «խաղաղության» փորձեք մոռանալ, որ դուք հայ եք, բայց թուրքերը երբեք դա չեն մոռանա և ձեզ չեն «ների», որ դուք հայ եք․ Արման Աբովյան
Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբ որ դուք համաձայնվում եք դավաճանել ձեր ոչնչացված նախնիների հիշատակը անվանելով դա «հաշտեցում հանուն ապագայի», երբ որ դուք համաձայնվում եք դավաճանել ձեր հարազատ հողն ու ջուրը անվանելով դա «պրագմատիկ քաղաքականություն», երբ որ դուք համաձայնվում եք սպասարկել թուրքերի շահերը անվանելով դա «խաղաղության դարաշրջան», երբ որ դուք մաս մաս հանձնում եք ձեր Հայրենիքը անվանելով դա «լեգիտիմ սահմանների ձևավորում», երբ որ դուք թքում եք ձեր ինքնության վրա անվանելով դա «պատմական և իրական Հայաստանի միջև կոնֆլիկտ», երբ որ դուք մեղադրում եք շուրջ բոլորին Հայոց Ցեղասպանության մեջ և մոռանում եք իրական մարդասպաններին հիշատակել, երբ որ դուք պատրաստ եք կուլ տալ ստորացումը միայն թե «պատերազմ չլինի», ապա դուք անխուսափելի և երաշխավորված ստանում եք անպատվություն, ստորացում, ազգային և պետական հիմնասյուների ոչնչացում, ստանում եք պատերազմ և արհավիիք, արյուն և մահ, Հայրենիքի կորուստ և կրկին Ցեղասպանություն։
Բայց բացի այդ ամենից, երբ որ դուք «մոռանում» եք ձեր պատմությունը, ապա ձեր փոխարեն Ձեր «նոր» պատմություն գրում են ձեր թշնամիները։
…
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հրապարակել է հետևյալ հաղորդագրությունը. «հարգում ենք նրանց հիշատակը, ովքեր զոհվել են «Հայոց ցեղասպանություն» կոչվող կեղծ իրադարձություններում, որոնց ընթացքում գազանաբար սպանվել են անպաշտպան և անմեղ թուրքերը»:
Դուք կարող է հանուն իբր «խաղաղության» փորձեք մոռանալ, որ դուք հայ եք, բայց թուրքերը երբեք դա չեն մոռանա և ձեզ չեն «ների», որ դուք հայ եք»։