36-ամյա Գրիգոր Ե.-ն հետախուզվում էր խարդախության և կեղծիքի մեղադրանքով
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառում ների և բացատրական աշխատանքի շնորհիվ Մոսկվա-Երևան չվերթով վերադարձել և օդանավակայանից Վաղարշապատի բաժին է տեղափոխվել 36-ամյա Գրիգոր Ե.-ն: Նա 2019 թ. մայիսի 3-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը) և 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: