Փլվածքի հետևանքով երկկողմանի փակված Լծեն-Տաթև ճանապարհն այս պահին միակողմանի  գործում է. Լծենի ղեկավար

Երեկ երեկոյան Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը տեղեկացրել էր, որ Լծեն-Տաթև ճանապարհահատվածում՝ Մ-2 միջպետական ճանապարհի 234-րդ կմ-ում փլվածք է տեղի ունեցել։ Փլվածքի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակ է։

168.am հետ զրույցում Լծենի վարչական ղեկավար Խաչատուր Պետրոսյանն ասաց, որ այս պահին ճանապարհը միակողմանի բաց է։

«Սա գյուղին չի վերաբերում, գյուղից հետո Լծեն-Տաթև գնացող միջապետական ճանապարհն է։ Այս պահին ճանապարհը միակողմանի բաց է, աշխատանքներ են տարվում, որպեսզի երկկողմանի բաց լինի։ Փլված հողի քանակը շատ-շատ է եղել, այս պահին մաքրվում է։

Սա շատ կարևոր ճանապարհ է՝ դեպի Իրան գնացող։ Այս պահին շարժը կանգնած չէ, մի կողմով մարդիկ գնում-գալիս են»,- նշեց Լծենի գյուղապետը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930