Բաժիններ՝

Չինաստանում հեղեղումների պատճառով 110 000 մարդ է տարհանվել

Չինաստանի Գուանդուն նահանգում իշխանությունները 110 000 մարդու են տարհանել հորդառատ անձրևներին հաջորդած հեղեղումների պատճառով։ Ըստ տեղի լրատվամիջոցների՝ 4 մարդ է զոհվել, 10 մարդ անհետ կորած է։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Փրկարարները հեղեղված շրջաններից մարդկանց դուրս են բերել նավակներով։ Մի քանի խոշոր գետեր դուրս են եկել ափերից։

Գուանդուն նահանգի մեծ մասը գտնվում է Չզուցզյան գետի ցածրադիր դելտայում, որտեղ հեղեղների հավանականությունը մեծ է։ Նահանգը, որը Չինաստանի ամենախիտ բնակեցվածներից է, նաև խոշոր արտադրական կենտրոն է։ Հեղեղներից ամենաշատը տուժել են նահանգի մայրաքաղաք Գուանչժոուն և Շաոգուան ու Հեյուան քաղաքները։

Շուրջ 1,16 մլն տուն շաբաթ և կիրակի օրերին զրկվել է էլեկտրականությունից։ Գուանչժոուի օդանավակայանում հետաձգվել կամ չեղարկվել են բազմաթիվ չվերթեր։ Առնվազն երեք քաղաքներում փակվել են դպրոցները։ Տասնյակ տներ փլուզվել են կամ մեծապես վնասվել։

Իշխանությունները հեղեղների պատճառած ուղղակի տնտեսական վնասները գնահատում են 19,8 մլն դոլար։

Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ Գուանդունում և հարևան Ֆուցզյանի նահանգի ափամերձ շրջաններում հորդառատ անձրևները կշարունակվեն առնվազն մինչև ապրիլի 23-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930