Բաժիններ՝

Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ երկրի դոկտրիններից ոչ մեկը չի ենթադրում միջուկային զենքի ստեղծում

Իրանի Իսլամական Հանրապետության դոկտրիններից ոչ մեկը չի ենթարկվել վերանայման և նախկինի նման չի ենթադրում միջուկային զենքի ստեղծում։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին մամուլի ասուլիսի ժամանակ։

«Իրանի Իսլամական Հանրապետության ո՛չ ռազմական, ո՛չ էլ պաշտպանական դոկտրինում խոսք չկա միջուկային զենքի մասին: Մենք արդեն բազմիցս հնչեցրել ենք Իրանի դիրքորոշումն այդ հարցի շուրջ, այդ դոկտրիններում վերափոխումներ չեն կատարվել», – Քանաանիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ իր երկիրն «իրավունք ունի միջուկային էներգիան օգտագործելու խաղաղ նպատակներով և երկար տարիներ գործել է միջազգային կանոններին համապատասխան»։

«Այս առնչությամբ խաղաղ ատոմի զարգացմանն ուղղված մեր գործունեությունը շարունակվում է և կշարունակվի», – հավելել է նա։

Ապրիլի 18-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալ Ահմադ Հաքթալաբը նշել էր Թեհրանի պատրաստակամությունը՝ վերանայելու իր միջուկային դոկտրինն այն դեպքում, եթե Իսրայելը սպառնա հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930