Վերջին բոլոր հարցումները ցույց են տալիս, որ ՀՀ բնակչության ավելի քան 90%-ը դեմ է Տավուշում տարածք հանձնելուն. Եկեք չկորցնենք այս հնարավորությունը. Վարուժան Գեղամյան

Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է որ վերջին բոլոր հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակչության ավելի քան 90%-ը դեմ է Տավուշում տարածք հանձնելուն:

«90 տոկոսից ավելին: Այսինքն` հայ ժողովուրդը դեմ է: Ուրեմն՝ գաղտնի ստորագրված թղթերն օրինական չեն, որովհետև չեն ներկայացնում մեզ ու մեր կարծիքը:

Հետևաբար, մենք այսօր պատմական հնարավորություն ունենք ոչ թե դառնալ մեր պետության վախճանի վկաները, այլ միասին հաղթենք ու մտնենք պատմության մեջ որպես հերոսական սերունդ` ստանալով մեր երկրում ազատ ապրելու հնարավորություն:

Եկեք չկորցնենք այս հնարավորությունը:

Մենք կարող ենք»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930