«Ի՞նչն է Տոյվո Կլաարի ողջույնի հարցում էականը». Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տոյվո Կլարը ողջունում է Տավուշի մասին Հայաստանի ևԱդրբեջանի պայմանավորվածությունները:

Սա ի գիտություն՝ «ինչ կապ ունի ապրիլի 5-ի» մասին հարցադրումների:

Իսկ ի՞նչն է Տոյվո Կլաարի ողջույնի հարցում էականը: Այն, որ նույն Տոյվո Կլաարը մի քանի օր առաջ պատասխանելով Ադրբեջանի կրակոցների մասին հարցին՝ որ մի քանի օր շարունակ ուղեկցել էին ապրիլի 5-ը, ասում է՝ «չկենտրոնանանք կրակոցների վրա, այլ բանակցության»: Եվ ասում է՝ հարցը այնպիսին է, որ չպետք է խլի երկար ժամանակ:

Օրեր անց կայացվում է այս համաձայնությունը եւ Տոյվո Կլաարը ողջունում է այն:

Եվ կրկին, ընդգծեմ, «սովորության» կամ «ավանդույթի» համաձայն պետք չէ սա ընկալել, որ Կլաարը չարն է, վատն է, եւ այլն, եւ այլն: Կլաարը Կլարն է, Եվրամիության, դրա ներկայիս գլխավոր հովանավոր ԱՄՆ շահերով, հետաքրքրություններով, խնդիրներով, որոնք էլ սպասարկում է: Կլաարը, և որևէ մեկը, մեղավոր չէ մեր քաղաքական կարճատեսության, քաղաքական տկարամտության, քաղաքական ինքնախաբեության, քաղաքական սուբյեկտի փոխարեն «ֆան ակումբի» մտածողության կրող լինելու համար: Դրա մասին Կլաարը կամ Բլինքենը չէ, որ պետք է մտածեն, այլ մենք»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930