Բաժիններ՝

Լեհաստանը հետախուզական մեքենաների առաջին խմբաքանակն է ստացել Հարավային Կորեայից

Լեհական բանակը ստացել է Հարավային Կորեայի արտադրության Kia Light Tactical Vehicle (KLTV) անվավոր հետախուզական մեքենաների առաջին խմբաքանակը։ Այդ մասին հաղորդում է Defense24.pl ինտերնետ պորտալը։

Նման 400 մեքենաների ձեռքբերման պայմանագիրը կնքվել է 2023 թվականին, և Լեհաստանի պաշտպանության նախարարության բյուջեի վրա նստել է շուրջ 300 միլիոն դոլար:

Պորտալի տվյալներով՝ հետախուզական մեքենաները պետք է փոխարինեն լեհական արտադրության Honker արտաճանապարհային մեքենաներին, որոնք մինչև այժմ ցամաքային ուժերի սպառազինության կազմում են։

Մեքենան կարող է սպառազինվել 12,7 և 7,62 մմ տրամաչափի գնդացիրներով, ինչպես նաև նռնականետով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930