Բաժիններ՝

Դուբայի օդանավակայանը 45 չվերթ Է չեղարկել

Դուբայի միջազգային օդանավակայանը չեղարկել է ժամանող և մեկնող 45 չվերթ ԱՄԷ-ում հորդառատ անձրևների պատճառով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով օդանավակայանի վարչակազմի հայտարարությունը:

«Ընդհանուր առմամբ, այս առավոտ 21 մեկնող և 24 ժամանող չվերթներ չեղարկվել են, ևս երեքը տեղափոխվել են հարևան այլ օդանավակայաններ», -ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ ցերեկը օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է 25 րոպեով, սակայն հետո վերսկսվել է: Ըստ աղբյուրի՝ դեպի օդանավակայան տանող ճանապարհները հեղեղվել են:

Արաբական Միացյալ Էմիրություններում հորդառատ անձրևները հանգեցրել են բազմաթիվ ճանապարհների հեղեղման: Ուժեղ տեղումները սկսել են ապրիլի 15-ին, հաջորդ օրը սկսվել է վատ եղանակի երկրորդ ալիքը: Բնակիչներին խորհուրդ է տրվում մնալ իրենց տներում: Պետծառայողներին խնդրել են աշխատել տնից, դպրոցներն անցել են առցանց ուսուցման: Հատկապես հորդառատ անձրևներից տուժել է Դուբայը: Առատ տեղումների պատճառով այս պահին էմիրության որոշ փողոցներով երթևեկությունն անհնար է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930