Բաժիններ՝

Երևանում կանցկացվի պարի «Ծաղկունք» միջազգային 5-րդ փառատոնը

«Կամուրջ» մշակութային կենտրոնն ապրիլի 27-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացնի պարի «Ծաղկունք» միջազգային 5-րդ փառատոնը, որը նվիրված կլինի ապրիլի 29-ին նշվողէ Պարի միջազգային օրվանը։

Փառատոնի նպատակն է մեկ միասնական հարթակում միավորելով՝ ներկայացնել աշխարհի տարբեր ազգերի պարերը՝ Հայաստանի ու արտերկրի մանկապատանեկան և երիտասարդական խմբերի միջոցով։

Փառատոնն իրենց մասնակցությամբ կգեղեցկացնեն Հայաստանի, Ֆրանսիայի, Ստասբուրգ և Լիոն քաղաքների, Վրաստանի, Լեհաստանի ու Ուկրաինայի մի շարք պարային համույթներ, անսամբլներ և երգչախմբեր։ Փառատոնին ներկա կգտնվեն նաև սիրված և ճանաչված երգիչներ Հայաստանից:

Նշվում է, որ «Կամուրջ» մշակութային կենտրոնը մշտապես միտում ունի նպաստել պարարվեստի հանրայնացմանը:

«Պարը մշակութային հաղորդակցման լեզու է, ազգային մշակութային արժեք: Այն արվեստների յուրօրինակ համադրում է։ Պարի միջոցով մարդիկ փոխանցում են իրենց զգացողությունները, հույզերը, ուրախությունը, ոգին, նաև ազգի մտածողությունն ու մշակույթը, մղում ինքնաճանաչման, ազգային արժեքների բացահայտման՝ կամրջելով տարբեր աշխարհագրությունների մշակույթներ, ստեղծելով փոխճանաչման հիմքեր: Այն արվեստի միասնական ձև է, որը չի ճանաչում քաղաքական, էթնիկ, մշակութային որևէ սահման: Պարը զորեղ միջոցներից է` ներաշխարհի հարստացման, ինքնաճանաչման և ազգը համախմբելու առումով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Կամուրջ» մշակութային կենտրոնը կազմակերպում և անցկացնում է լայնածավալ թեմատիկ համերգային ու փառատոնային ծրագրեր՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930