Դիմում եմ Արամ Զավենի Սարգսյանին՝ երեկ Փաշինյանը մեղադրեց Վազգեն Սարգսյանին
Այսօր ԱԺ ամբիոնից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց՝ լսելով իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանին՝ իր մոտ հարց առաջացավ, թե որտեղի՞ց նրա մոտ այդքան հակադաշնակցություն։
«Կարո՞ղ է 1993 թվականի եռամսյա հավաքներին, որ նաև փողոցներից էին բռնում տանում, որ տարել են Ֆիզուլի՝ Դաշնակցության գումարտակ, այդ ժամանակից է։ Չնայած տղաներից ում հետ խոսում եմ, ասում են՝ չէ, չենք նեղացրել, բայց ամեն դեպքում..»,- նշեց Գեղամ Մանուկյանը։
Այնուհետև ընդդիմադիր խմբակցության պատգամավորը դիմեց սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբորը՝ Արամ Սարգսյանին, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին, հազարավոր երկրապահների։
«Երեկ այս ամբիոնից Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր Վազգեն Սարգսյանին՝ հայ ժողովրդին կառափնարան տանելու համար։
1996-1998 թվականներին Վազգեն Սարգսյանն ամենավճռական ներկայությունն էր Հայաստանի և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքականության անվտանգային համակարգում»,- շեշտեց ընդդիմադիր պատգամավորը։
Ապա պատգամավորն անդրադարձավ Կառավարության գործունեությանը՝ վկայակոչելով Կառավարության 2021 թվականի ծրագիրն ու 2023 թվականի հաշվետվողական զեկույցը: Գեղամ Մանուկյանը հիշեցրեց, որ 2021 թվականին Կառավարությունը խոստանում էր անցում կատարել արհեստավարժ պրոֆեսիոնալ բանակին, էականորեն կփոխվի ժամկետային զորահավաքային զինծառայության կառուցվածքը՝ այսօր պրոֆեսիանալ բանակը չկա, բայց ժամկետային ու զորահավաքային զինծառայության օրակարգը փոխվել է՝ սկզբում՝ եռամսյա, հետո՝ 25-օրյա վարժական հավաքներ, որն իրականում մարտական հերթապահություն է։ Պատգամավորը թվարկեց բանակի համար Կառավարության 2021 թվականի ծրագրով ներկայացրած նաև այլ խոստումներ, որոնք 2023 թվականի հաշվետվությամբ չեն կատարվել:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում