Բրյուսելում վերահաստատեցի Հայաստանին աջակցելու ԱՄՆ-ի հանձնառությունը․ Սամանթա Փաուեր

Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը հայտարարել է, որ ապրիլի 5-ին Բրյուսելում հայկական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է Հայաստանին աջակցելու ԱՄՆ-ի հանձնառությունը։

Այս մասին նա գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Անցյալ շաբաթ Բրյուսելում վերահաստատեցի Միացյալ Նահանգների հանձնառությունը ՝ աջակցելու Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների խորացմանը, տնտեսության ընդլայնմանը և պայծառ ապագա կառուցելու ձգտումներին»,- ասվում է գրառման մեջ։

Նիկոլ Փաշինյանն ապրիլի 5-ին Բրյուսելում հանդիպել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930