Սպասվում են տեղումներ
Երևանում ապրիլի 9-ի երեկոյան ժամերին, 12-ի գիշերը, 14-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 10-11-ին կլինի անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանն ապրիլի 9-ի ցերեկը կբարձրանա 7-10, 10-ի գիշերը՝ ևս 4-5 աստիճանով։
Մարզերում ապրիլի 9-ի և 13-ի ցերեկը, 12-ի և 14-ի գիշերն առանձին շրջաններում, 10-11-ին, 14-ի ցերեկը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ կդիտվի անձրև, 10-ին և 11-ի գիշերն առանձին հատվածներում՝ ինտենսիվ։
Ապրիլի 10-ի երեկոյան ժամերին, 11-ի գիշերը հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավային 2-5 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը զգուշացնում է, որ ապրիլի 10-ի լուսադեմից սկսած մինչև ապրիլի 11-ը հանրապետության ողջ տարածքում սպասվող ժամանակ առ ժամանակ, առանձին վայրերում նաև՝ ինտենսիվ անձրևների արդյունքում՝ ապրիլի 9-10-ին հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում։ Ապրիլի 10-ին առանձին գետերում հնարավոր է ջրի վտանգավոր ելքեր։