Կարելի է հրամանատարի շնորհավորանքին արձագանքել հայ-հա՜յ. հայերեն է ու հայ բառն էլ մեջը. «ՉԻ»
«Չորրորդ իշխանությունը» գրում է. «ՀՀ զինված ուժերը կունենան ներքին ծառայության նոր կանոնադրություն, համապատասխան օրինագիծը մշակման փուլում է։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Մասնավորապես, նոր կանոնադրության մեջ նախատեսվում է «Ուռա»-ն փոխարինել «Կեցցե» այն իրավիճակներում, երբ հրամանատարը շնորհավորում է անձնակազմին։
«ՉԻ». Ուռաաա՜… այսինքն՝ կեցցե՜… վերջապես կձերբազատվենք այդ գաղութատիրական, նեոիմպերիալիստական ուռայից: Բայց ինչի՞ կեցցե:
Օրինակ՝ գրոհի ժամանակ նախկինում բացականչում էին՝ ուռա՜, հիմա որ ասեն կեցցե՜, մի տեսակ չի ստացվում, հակառակորդն էլ կարող է հոգեխանգարմունքի մեջ ընկնել:
Մտածել է պետք. ուռա-ն վատ չէր, հազիվ էինք սովորել, կեցցե-ի մեջ մի տոննա բաղաձայն կա, բացականչելը դժվար է: Կարելի է հրամանատարի շնորհավորանքին արձագանքել, հիմա տարբերակներ նշենք.
Հայ-հա՜յ. հայերեն է ու հայ բառն էլ մեջը,
Ջա՜ն. սա դզող հայերենից է, շատ դուրներս եկավ,
Հո-հո-հո՜… սա էլ վատը չի, համ էլ ռազմաշունչ է»: