«Բերեցինք միայն գիտելիքն ու փորձը»․ Շուշիի կորստից հետո նոր պայքար՝ գորգագործության ոլորտում

«Մեր առաջին արտադրամասը հիմնեցինք Շուշիում և նպատակ ունեինք այլ շրջաններում էլ բացել, ընդգրկել կանանց։ Մեր հազարամյա ավանդն ու մշակույթը, Արցախի գորգագործության համբավը խլել էին մեր ձեռքից, և Արցախը պետք է տեր կանգներ իր հազարամյա մշակույթին, ու կարճ ժամանակահատվածում 5 արտադրամաս հիմնեցինք»,- 168TV-ի հետ զրույցում ասաց «Արցախ կարպետ» ընկերության տնօրեն Սևակ Խաչատրյանը։

Նա նշեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո գույքը փրկել չի հաջողվել. «Բերեցինք միայն մեր գիտելիքն ու փորձը, որովհետև ուրիշ բան տեղափոխել հնարավոր չէր։ Եթե որևէ մեկը պատկերացներ, որ հանգուցալուծումը լինելու էր այն, որ կորցնելու ենք Շուշին, դա խելագար արկածախնդրություն կթվար, որովհետև Շուշին համարվում էր Արցախի ամենաանառիկ բերդերից մեկը։

Մեր ամենակայացած և լուրջ արտադրամասերից մեկը հենց Շուշիում էր։ Ընկան շրջաններն ու ամեն ինչ… Դժվար էր պատերազմից հետո նորից ոտքի կանգնելն ու գործը շարունակելը, իսկ տեղահանությունն արդեն վերջին հարվածն էր, որ եղավ Արցախին, ու ինձ համար սկզբունքային էր շարունակել գործունեությունը»։

Կարդացեք նաև

Սևակ Խաչատրյանի խոսքով, տեղահանությունից հետո դժվար էր աշխատողների հարցը, քանի որ նրանք տարբեր շրջաններում են հաստատվել։ Իսկ մյուս խնդիրը հումքի ձեռքբերումն է. Հայաստանում չկա բրդի վերամշակման և թելի արտադրություն։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս