Դե համբերեք, մինչև բենզին ուղարկողներն ու քաղակտիվիստները իրենց իրական դեմքերով, զինված ձեր տուն էլ կմտնեն, ձեր անզեն հեր ու մերերին, ձեր տատ ու պապերին կհանդիպեն..Արամ Գևորգյան
Արամ Գևորգյանը գրում է. «Այս լուսանկարները պետք է տպվեին ամուսիններ Դավիթ և Նինա Դավթյանների նոր անձնագրերում։ Նրանց նախկին անձնագրերի վավերականության ժամկետը լրացել էր, և որպեսզի լուսանկարվելու համար Վարդաշատից Հադրութ չհասնեին, նրանց թոռն էր եկել և լուսանկարել տատին ու պապին, այնուհետև նկարները տարել անձնագրային բաժին։
Սակայն Դավիթ և Նինա Դավթյաններն այդպես էլ չհասցրին նոր անձնագրեր ունենալ, քանի որ 44-օրյա պատերազմի ընթացքում իրենց իսկ տան մեջ սպանվեցին գյուղ ներխուժած ադրբեջանցի զինծառայողների կողմից։
Դավիթ Դավթյանը 86 տարեկան էր, իսկ նրա կինը՝ Նինա Դավթյանը՝ 82։ Նրանք ամբողջ կյանքում ապրել են Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղում։ Հադրութից մոտ 3․5 կմ հեռավորության վրա գտնվող փոքր գյուղը ադրբեջանցիների վերահսկողության տակ է անցել հոկտեմբերի 10-ին։
Հը՞, էժան բենզինը լավ քշվո՞ւմ ա, քաղհասարակության ադրբեջանցի ներկայացուցիչներին նորմալ տեղավորեցի՞ք Ծաղկաձորում, հող ու արյուն ուրացած նորմալ պատիվ տվեցի՞ք։ Դե լավ ա։ Դե համբերեք, մինչև բենզին ուղարկողներն ու քաղակտիվիստները իրենց իրական դեմքերով, զինված ձեր տուն էլ կմտնեն, ձեր անզեն հեր ու մերերին, ձեր տատ ու պապերին կհանդիպեն…»։



