Հրաչյա Ղազարյանը նշանակվել է ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության պետ. ով է նա
Արդարադատության առաջին դասի խորհրդական Հրաչյա Ղազարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ։
Հրաչյա Ստյոպայի Ղազարյանը ծնվել է 1980 թվականի մայիսի 06-ին, Երևանում քաղաքում: 2001թ. ավարտել է ՀՀ ներքին գործերի նախարարության բարձրագույն դպրոցի իրավագիտության ֆակուլտետը: Ամուսնացած է, ունի մեկ երեխա:
Աշխատանքային գործունեություն
2001-2002 թթ. – ՀՀ ՆԳՆ ՊՊՎ Քանաքեռ-Զեյթունի պահպանության միլիցիայի բաժանմունքի դասակի հրամանատար, ապա՝ ոստիկանության դասակի հրամանատար
2002-2006 թթ.– ՀՀ ՆԳՆ Երևան քաղաքի ՆԳ վարչության Քանաքեռ-Զեյթունի ՆԳ բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի օպերլիազոր
2006-2007թթ.– ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի թմրամոլության դեմ պայքարի գծով ավագ օպերլիազոր
2007-2014թթ.– ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ, 2-րդ բաժանմունքի ավագ քննիչ, ապա՝ պետ
2014-2020թթ.– ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ, ապա՝ վարչության պետի տեղակալ
2020-2023թթ.– ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետ
2023-2024թթ.– ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ
III-IV.2024թ.– ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երրորդ վարչության ՀԿԳ ավագ քննիչ
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով: