Բաժիններ՝

Չի կարելի չարաշահել վիտամինային հավելումները. բժիշկ

Մարդկանց մեծամասնությունը առողջ մնալու համար վիտամինային հավելումներ ընդունելու կարիք չունի, ասում է ամերիկացի թերապևտ Մեթյու Սիլվիսը: Նա USA News-ի հետ զրույցում պատմել է հավելումներ ընդունելու մասին ճշմարտությունը։

Սիլվիսն ընդգծել է, որ ամենօրյա հավասարակշռված դիետան օրգանիզմին ապահովում է բոլոր սննդանյութերով, որոնք անհրաժեշտ են առողջ մնալու համար։

«Եթե դուք ամեն օր սննդարար ուտելիք եք ընդունում և բավականաչափ բանջարեղեն ու մրգեր եք ուտում, ապա ձեզ հարկավոր չէ վիտամիններ կամ այլ հավելումներ ընդունել»,- ըստ shantnews-ի՝ ասել է բժիշկը։

Նա պարզաբանել է, որ բացառություն են կազմում հղի կանայք, տարեցները, վեգանները կամ որոշակի սննդի նկատմամբ անհանդուրժողականություն ունեցող մարդիկ, ինչպես նաև պրոֆեսիոնալ մարզիկները։

Կարդացեք նաև

Սիլվիսը պարզաբանել է, որ վիտամինային կոմպլեքսներ ընդունելու մասին որոշումը պետք է կայացնի բացառապես բժիշկը՝ թեստի արդյունքների հիման վրա։

«Օրգանիզմը կարող է կլանել միայն որոշակի քանակությամբ վիտամին, երբ այդ սահմանը գերազանցում է, օրգանիզմն ազատվում է ավելցուկից և արտազատում մեզի միջոցով»,- պարզաբանել է մասնագետը։

Տեսանյութեր

Լրահոս