
Մամիկոն Մ.-ն ներկայացել է բաժին

ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 4-ին բաժին է ներկայացել 36-ամյա Մամիկոն Մ.-ն: Նա հունվարի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի (Ավազակությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: