Բաժիններ՝

Ոսկու գինը հասել է պատմական առավելագույնին

Ոսկու գինը Comex բորսայում (Նյու Յորքի ապրանքային բորսայի ստորաբաժանում) սակարկությունների ընթացքում նորացրել է պատմական առավելագույնը։ Այդ մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Ըստ առևտրային հարթակի տվյալների՝ թանկարժեք մետաղը վաճառվում է մեկ ունցիայի դիմաց 2270 դոլարի նշագծից բարձր:

Առավոտյան ոսկու արժեքը նորացրել է նախորդ պատմական առավելագույնը․ թանկարժեք մետաղի գինը կազմել է 2286,4 դոլար (+0,05 %) մեկ ունցիայի դիմաց։ Երևանի ժամանակով ժամը 14:11-ի դրությամբ ոսկու գինը մեկ ունցիայի դիմաց իջել է մինչև 2 272,5 դոլար (-0,56 %):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930