
Սիրիան հայտնել է Դամասկոսի մերձակայքում իսրայելական ավիահարվածներից 2 վիրավորի մասին

Սիրիայի պաշտպանական գերատեսչությունից հայտնել են, որ Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող մի քանի օբյեկտների, որի հետևանքով 2 քաղաքացիական անձ է վիրավորվել։
«Այսօր ժամը մոտավորապես 21:30-ին հակառակորդ Իսրայելն օդային հարձակում է ձեռնարկել օկուպացված սիրիական Գոլանի կողմից՝ թիրախավորելով Դամասկոսի մերձակայքում գտնվող մի շարք օբյեկտներ։ Իսրայելական ագրեսիայի հետևանքով երկու խաղաղ բնակիչ է վիրավորվել», – գործակալությանը հայտնել է Պաշտպանության նախարարության աղբյուրը։
Նաև պատճառվել է նյութական վնաս։