Բաժիններ՝

Ֆրանսիան Ռուսաստանին կխնդրի Ուկրաինայում հրադադար հաստատել Օլիմպիական խաղերի ընթացքում. Մակրոն

Ֆրանսիան Ռուսաստանին կխնդրի Ուկրաինայում հրադադար հաստատել Օլիմպիական խաղերի անցկացման ընթացքում, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուկրաինական հրատարակություններին տված հարցազրույցում։ Այս մասին գրում է rbc.ru-ն:

«Այո, մենք դա (հրադադար-Խմբ.) կխնդրենք», – ասել է նա:

Մակրոնը նշել է, որ սպիտակ դրոշի ներքո Օլիմպիական խաղերում ռուսաստանցի մարզիկների ելույթները «շատ ուշադիր վերահսկվելու են», որպեսզի «մարզիկներից ոչ մեկը չօգտվի այս իրավիճակից»։

Նա բացատրել է, որ ցանկանում է լսելի դարձնել «խաղաղության և հանդուրժողականության ուղերձը» և հասնել Ուկրաինային տարածքների վերադարձի։

Նշենք, որ Փարիզի Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2024 թվականի հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 11-ը։ Դեկտեմբերին ՄՕԿ-ը հայտարարել էր ռուս և բելառուս մարզիկների՝ խաղերին բացառապես չեզոք կարգավիճակով մասնակցելու մասին․ նրանց կարգելվի իրենց երկրների հետ որևէ կապ ցույց տալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031