Քրիստոսը երբևէ երկրագնդի վրա քայլած ամենամեծ հեղափոխականն է. այդ ձևն ասոցացնում եմ մեր գործունեության հետ. Փաշինյան
Զախարովան նաև առաջարկել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարին գնել «քարտեզ, պատմության դասագիրք և մաստակ, որպեսզի նա քիչ խոսի նման անհեթեթությունների մասին»։
«Ինքը հրապարակում ասում էր՝ ես որ մի բան անեմ, ձեզ կկանչեմ Հրապարակ, թույլտվություն կվերցնեմ: Հիմա թույլտվություն վերցնո՞ւմ է մեզնից: Ինքը ոչ մեկիս էլ չի լսում, Ալիևին ու Էրդողանին է լսում: Գաղտնի ֆռռում է էնտեղ, ֆռռում էստեղ, գնում հողերը տալիս»,- ասաց 168.am-ի հարցմանը մասնակից երևանցի մի կին:
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը կալանավայրից հեռավար կարգով պատասխանել է քաղաքացիների կողմից իրեն ուղղված հարցերին։
«Բարդ Talk» հաղորդաշարի հերթական թողարկման շրջանակներում քաղաքական վերլուծաբաններ Արմեն Բաղդասարյանն ու Գառնիկ Գևորգյանը քննարկում են Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններն ու դրանց հնարավոր վտանգները, Հայաստանի իշխանության կողմից Արցախի ու արցախահայության դեմ ծավալվող նոր քարոզչական արշավը և աշխարհաքաղաքական զարգացումները՝ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք հանդիպման լույսի ներքո։
Քաղբանտարկյալ, հասարակական գործիչ Նարեկ Մալյանը բանտից շնորհավորել է Սուրբ Հարության տոնի առթիվ։
Shamshyan.com-ի տեղեկություններով մարտի 27-ին գողություն է տեղի ունեցել Երևանում։
Այժմ կան ակտիվ շփումներ, փոխգործակցություններ, բոլոր պայմանագրերը, որոնք կան, պետք է իրականացվեն առաջիկա երկու տարիներին։
«Ադրբեջանը մտածում է՝ եթե հնարավոր ագրեսիայի դիմի Հայաստանի ուղղությամբ, ապա առաջին հարվածը կստանա Տավուշի մարզից, դրա համար պահանջում է տարածքներ, ես իմ կարճ խելքով այդպես եմ մտածում։ Վախենում են, որ քնած հայը կարող է արթնանալ ու այդ կողմից սկսի պաշտպանվել։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Տավուշից պրծան, անցնելու են Սյունիքին։ Ես չգիտեմ, եթե ազգն այս վտանգը զգում է, պետք է իրար գլխի հավաքվի»,- եզրափակեց Աշոտ Ավագյանը։
Ես այնպես եմ հասկանում, որ ադրբեջանական կողմից այդ իրավունքը չի մերժվում։
Դատելով իրավիճակից՝ վերոնշյալ գոլդ համարի աճուրդ է կայացել ու Արտակ Թովմասյանին պատկանող Դվին հյուրանոցը մասնակցել է աճուրդին, սակայն չի հաղթել ու հիմա գործարարին պատկանող ընկերությունը ընկել է դատարանի դռները, ու գոլդ համարը իրենով դարձնելու «կռիվ է տալիս»։
«Կխորանան Տավուշ, դեպի Սևան։ Իրենք քայլ առ քայլ, մեթոդաբար դնում են իրենց պահանջները, մտնում են մեր սահմանադրական դաշտ, հիմնադիր օրենքների ասպարեզ։ Չկա ՀՀ-ին և հայ ժողովրդին վերաբերող մի ոլորտ, ուր իրենք արդեն չեն մտել և պահանջ չունեն։ Իսկ այստեղ այնպիսի զարմանալի, աննախադեպ պատրանքային վիճակ է՝ ինքնապաշտ իշխանությամբ, որն ասում է՝ խաղաղություն՝ ամեն գնով»,- ամփոփեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
«1959թ. ծնված մարդ եմ, ես կյանքում թուրք չեմ տեսել, բայց եկա, հասա էս թվերին, հասկացա՝ կան բաներ, որ մեզ անընդհատ ստիպում են տանջվել»,- ասաց Երևանում հարցման մասնակից կինը:
Վազգեն Սաղաթելյանի մոտ էի: Շատ լավ է, տրամադրությունը՝ բարձր:
Չեմ փորձի հիշեցնել, որ հենց մեր սահմանապահներն են էսկալացիայի ժամանակ ամեն ինչ անում, որ իրավիճակը հանդարտվի, ինչպես դա տեղի ունեցավ Ներքին Հանդում։
Վիրաբույժ Ալեքսանդր Ումնովը «Իզվեստիային» պատմել է, թե ինչպես վարվել թունավոր օձի խայթոցի դեպքում։
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել և ուղերձ է հղել Սուրբ Զատիկի առթիվ․
Ի՞նչ է նշանակում՝ զենքն առնեն-բերեն, նոր միայն փորձարկեն, և ընդդիմախոսներին (նույն ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին) հրավիրեն հրաձգարան՝ դրանց որակը ստուգելու համար։ Լավ է՝ չի առաջարկում, որ, օրինակ, 155 միլիմետրանոց ATAGS հաուբիցների լիցքավորումը կամ նշանառությունը պատգամավորներն անձնամբ իրականացնեն՝ որակ ստուգելու համար։
Երեկ 168.am-ը ««Դիմակահանդեսը» շարունակվում է. 34 միլիոն 749.996 դրամով Հանրային հեռուստաընկերությունը հրատապ ձեռք է բերել դեկորացիա» հոդվածում անդրադարձել էր բավականին խոշոր գումարով դեկորացիայի ձեռքբերման ուշագրավ փաստին: Տեղեկացրել էինք՝ դեկորացիան նախատեսված է Հանրային հեռուստաընկերության «Դիմակահանդես» հաղորդաշարի համար:
ՌԻԱ Նովոստին հայտնաբերել է կրիպտո դրամապանակ, որից կարող էին օգտվել «Կրոկուս Սիթի Հոլ»-ում ահաբեկչության պատվիրատուները և կատարողները։ Դրա միջոցով փոխանցվել է գումարի կեսը, որը խոստացել էին ահաբեկիչներին համերգասրահի վրա հարձակման դեպքում։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի (վերամբարձ կռունկ) օգնությամբ ուղղել այն. վերջինս շարունակել է ընթացքը:
Եթե Ադրբեջանի պահանջած Տավուշի 4 գյուղերից տարածքներ հանձնվեն, ապա Տավուշի ևս 4 համայնք հայտնվելու է շրջափակման մեջ, որոնց մեկը Ոսկեվանն է։
Թե ինչո՞ւ ակադեմիական քաղաք անվամբ կեղծ մեգանախագիծը չի իրականանալու, բայց բուհերի շենքերն օտարվելու և սեփականաշնորհվելու են, պարզ կդառնա, երբ հիշենք սրանց չիրականացած՝ շատ ավելի մանր խոստումները՝ Գավառի տեքստիլ ֆաբրիկա, Մերձավանի հեռուստացույցների գործարան, Վանաձորի գազաբալոնների գործարան, Արարատի կոկորդիլոսաբուծարան, Արթիկի կարի ֆաբրիկա, Չարենցավանի վերելակների գործարան, Գյումրու ինքնաթիռաշինական գործարան, Կինո Հայրենիքի էստակադա, մետրոյի Աջափնյակ կայարան, Չոր նավահանգիստ Շիրակում, ճոպանուղի Երևանում, և այլն, և այլն, և այլն։
Այլ կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների աշխատանքների ժամանակ վնասվել է ցածր ճնշման գազատար, ինչի պատճառով մարտի 30-ին ժամը 14:50-ից դադարեցվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 2-րդ նրբանցքի գազասպառողների գազամատակարարումը։ Հայտնում են «Գազպրոմ-Արմենիայից»։
Վրաստանում միանգամից երկու երկրաշարժ է տեղի ունեցել։
Սբ․ Հարության օրհնյալ և բարի տոն ենք ցանկանում մեր ֆեյսբուքյան էջի հետևորդներին։ Շնորհավոր Սուրբ Զատիկ։ Այս մասին նշում են Հայաստանում Գերմանիայի դեսպանության ֆեյսբուքյան էջում:
2022 թվականի դեկտեմբերի 14-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան իր յոթանասունյոթերորդ նստաշրջանում ընդունեց բանաձև՝ մարտի 30-ը հռչակելու որպես զրոյական թափոնների միջազգային օր, որը նշվում է ամեն տարի` նպատակ ունենալով հանրության ուշադրությունն հրավիրել թափոնների արդյունավետ կառավարման, դրանց վերամշակման անհրաժեշտության խնդրի վրա և ցույց տալ այդ խնդրի լուծման ուղիները։
Երևանի սուրբ Գրիգոր առաջնորդանիստ եկեղեցում պատարագ կմատուցի Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Մոսկվա-Երևան SU1864 չվերթի օդանավի հրամանատարը որոշում է կայացրել օդանավակայան վերադառնալու մասին՝ կին ուղևորներից մեկի առողջական վիճակի հանկարծակի վատթարացման պատճառով։ Այս մասին Sputnik Արմենիային ասացին «Աերոֆլոտ» ավիաընկերության մամուլի ծառայությունից։
Վարչապետի աշխատակազմը ոչ մրցակցային մեկ անձ ընթացակարգով ներկայացուցչական ծառայություններ է ձեռք բերել «Բլիզարդ» ՍՊԸ-ից: Պայմանագիրը կնքվել է մարտի 29-ին, գինն 8 միլիոն 344.730 դրամ է: Այս գումարի շրջանակում ընկերությանը պատվիրակվել է Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստի կազմակերպման շրջանակներում սննդի մատուցման և սպասարկման ծառայություններ, այդ թվում՝ նախաճաշի կազմակերպում- 2 օր՝ 20 անձի համար, ֆուրշետի կազմակերպում- 1 օր՝ 40 անձի համար, ճաշի, ընթրիքի կազմակերպում՝ 36 անձի համար, և այլն: