Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունները, թե Ռուսաստանը խնդիր է դրել «ծնկի բերել» Հայաստանի պետականությանը, բացահայտ սուտ են. ՌԴ դեսպան

Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունները, թե Ռուսաստանը խնդիր է դրել «ծնկի բերել» Հայաստանի պետականությանը, բացահայտ սուտ են, և հարց է առաջանում, թե ինչո՞ւ են նման բաներ արվում, 24News-ի ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը

▫️Երբ ամենաբարձր պաշտոնատար անձանցից մեկը նման մեղադրանքներ է նետում, մարդ, որ ներսից գիտի, թե ինչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում, որ ՌԴ-ն է իբր «կազմակերպում» ինչ-որ բան, հարց է առաջանում, թե ինչո՞ւ։

▫️Ոչ թե ՌԴ-ն է թույլ տվել Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա, այլ հենց Ռուսաստանը թույլ չի տվել, որ տեղի ունենա սպանդն ու կանխել է կատաստրոֆան։

▫️Չեմ փորձի հիշեցնել, որ հենց մեր սահմանապահներն են էսկալացիայի ժամանակ ամեն ինչ անում, որ իրավիճակը հանդարտվի, ինչպես դա տեղի ունեցավ Ներքին Հանդում։

▫️Անգամ չեմ ասի այն դիտորդական կետերի մասին, որոնք Հայաստանի վարչապետի անձնական խնդրանքով ու ռուսական ֆինանսական միջոցներով 2020-ին տեղադրվել են Ադրբեջանի հետ սահմանին, որոնց հայկական կողմն այդպես էլ օրենսդրական կարգավիճակ չի տվել։

▫️Ռուսաստանը ոչ մեկի վզին չի փաթաթում միջազգային հարաբերությունների ուղղությունը, Մոսկվան ինքն է վարում դիվերսիֆիկացված քաղաքականություն։

▫️Ցավոք, ամեն ինչ շատ կոպիտ է արվում, սա զգում ենք նաև Հայաստանում՝ «Միր» քարտերի դեպքում, երբ պատժամիջոցների սպառնալիքի տակ ստիպում են դրանք արգելել։

Տեսանյութեր

Լրահոս