Գաղտնի ֆռռում է էնտեղ, ֆռռում էստեղ, գնում հողերը տալիս. ինքը ոչ մեկիս էլ չի լսում, Ալիևին ու Էրդողանին է լսում. քաղաքացի

«Ինքը հրապարակում ասում էր՝ ես որ մի բան անեմ, ձեզ կկանչեմ Հրապարակ, թույլտվություն կվերցնեմ: Հիմա թույլտվություն վերցնո՞ւմ է մեզնից: Ինքը ոչ մեկիս էլ չի լսում, Ալիևին ու Էրդողանին է լսում: Գաղտնի ֆռռում է էնտեղ, ֆռռում էստեղ, գնում հողերը տալիս»,- ասաց 168.am-ի հարցմանը մասնակից երևանցի մի կին:

Նրա խոսքով՝ Փաշինյանին ընտրել են նրանք, ովքեր հավատացել են նրան:

«Ես չեմ ընտրել, սուտասան է ինքը: Ոչ մի բանի չեմ հավատում: Պետք է հավաքվենք, գնանք թուրքերին մեր սահմաններից լարենք. Ուրիշ ելք չկա»,- ասաց կինը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև

Սյուզի Բադոյան

 

Տեսանյութեր

Լրահոս