Բաժիններ՝

«Իմ սիրելի հայեր, շուտով կգամ ձեզ մոտ այս ծաղիկներով». Միխայիլ Շուֆուտինսկի

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մարտի 28-ին, ժամը 19:00 կկայանա ՌԴ վաստակավոր արտիստ Միխայիլ Շուֆուտինսկու համերգը։

Համերգը նվիրված է արտիստի 75-րդ հոբելյանին։ Հնչելու են Շուֆուտինսկու բոլոր ժամանակների հիթային երգերը՝ լեգենդար շոու-բալետի և կենդանի երաժշտության ուղեկցությամբ։

Արտիստը, ով 10 տարուց ավելի Հայաստանում հանդես չի եկել, հայ հանդիսատեսին ուղղված իր տեսաուղերձում նշում է․

«Իմ սիրելի հայեր, շուտով կգամ ձեզ մոտ այս ծաղիկներով, դրանք բոլորիդ համար են։ Իմ երգերը ծաղիկներ են ձեզ համար, իսկ ձեր ծափահարությունները՝ երջանկություն և ուրախություն ինձ համար։ Վաղուց չեմ տեսել ձեզ։ Վաղուց չեմ եղել Հայաստանում։ Մարտի 28-ին անհամբեր կսպասեմ ձեզ իմ համերգին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031