Քաղաքական գործչի սիրտը պիտի գլխում լինի. Արմեն Աշոտյան

Ավանդաբար Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանում է ֆեյսբուքյան օգտատերերի՝ իրեն ուղղված 5 հարցի:

Քաղաքացի Մարատ Գևորգյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին հարց է ուղղել.

«Պարոն Աշոտյան, արտաքին քաղաքականություն վարելիս՝ ՌԴ-ն մեզ կարո՞ղ է նորից վստահելի դաշնակից լինել, թե՞ նոր դաշնակիցների կարիք, միևնույն է, կա»:

Ա. Աշոտյանը պատասխանել է.

Կարդացեք նաև

«Հայաստանի նման երկրների դեպքում արտաքին քաղաքականությունը պետք է նախևառաջ ծառայի երկրի անվտանգության ամրապնդմանը։ Անգամ Նիկոլի ձախողված դիվանագիտությունն այս թեզի ապացույցն է՝ իհարկե, հակառակ նշանով. վատ արտաքին քաղաքականությունը բերել է անվտանգային միջավայրի կտրուկ վատթարացմանը։

Պետք է նաև ազնվորեն գիտակցել, որ ցանկացած դաշնակցային հարաբերություններ նման են «հաշվարկով ամուսնությանը», որտեղ սերը պարտադիր չէ, բայց փոխադարձ հարգանքը և վստահությունը պարտադիր են։

Միջպետական հարաբերությունների դիապազոնը շատ լայն է, և, անշուշտ, շատ դաշնակիցներ ունենալն առավելություն է ցանկացած երկրի համար։ Հայաստանի արտաքին իրավիճակը այնպիսին է, ցավոք, որ մեծ ընտրություն չի տալիս իրավական դաշնակիցներ որոնելու։ Ուստի հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները պետք է վերականգնել, միաժամանակ համընդհանուր շահերի հիման վրա հարաբերություններ կառուցել տարածաշրջանային և գլոբալ այլ դերակատարների հետ։

Պետք է նաև գիտակցել, որ այսօր Նիկոլն այնքան է մսխել Հայաստանի քաղաքական կապիտալը, որ մեր արժեքը գեոպոլիտիկ բորսայում բարձր չէ, ավաղ։

Եվ վերջում, քաղաքական գործչի սիրտը պիտի գլխում լինի, ուստի ֆրանսիական կրուասանների, ավստրիական հոթ-դոգերի և իտալական կապուչինոյի համը չտեսած և այդ հույսով ապրողներին ստիպված եմ նախազգուշացնել, որ այս տեմպերով, այդ ամենի փոխարեն՝ մեզ սպասում են թուրքական ցոններ և քաբաբներ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս