ԱՄՆ-ն վերահաստատում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու հանձնառությունը. Բայդեն

ԱՄՆ-ն վերահաստատում է իր անփոփոխ հանձնառությունը՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև, որը կխթանի տարածաշրջանային անվտանգությունը գալիք սերունդների համար։

Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` Նովրուզի կապակցությամբ ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին ուղղված ուղերձում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Այս տարվա ընթացքում ցանկանում եմ աշխատել ձեզ հետ՝ խթանելու տարածաշրջանային կապերը և ընդլայնելու տնտեսական զարգացումը», – նշել է Ջո Բայդենը։

Տեսանյութեր

Լրահոս