Աշտարակ քաղաքի ՔՊ-ական համայնքապետ Թովմաս Շահվերդյանին մի քանի անգամ կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի ՔՊ-ական համայնքապետ Թովմաս Շահվերդյանին մի քանի անգամ կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե։ Ինչ գործի շրջանակում` մեղադրյալի, թե վկայի կարգավիճակով, չհաջողվեց պարզել։ Շահվերդյանն այս պահին գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում։

Ավելի վաղ գրել էինք, որ գործընթաց է սկսվել Արագածոտնի մեկ այլ համայնքապետի` Ապարանի ղեկավար Կարեն Եղիազարյանի նկատմամբ, որից ուզում են վերցնել «Գնթունիքը», մի շարք այլ գույքեր։ Եղիազարյանին նաեւ մեղադրում են ապօրինի ձեռնարկատիրության, պաշտոնի չարաշահման եւ հափշտակության մեջ: Նաեւ ստուգումներ են անում ընտանիքին պատկանող բիզնեսներում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031