
43-ամյա Հրայր Օ.-ն վերադարձել է Հայաստան և ձերբակալվել

ՆԳՆ ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում մարտի 12-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է վերադարձել 43-ամյա Հրայր Օ.-ն:
Նա 2023 թ. դեկտեմբերի 29-ից ոստիկանության Կապանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ (Գողությունը) և 526-րդ (Վստահված գույքը հափշտակելը) հոդվածների մեղադրանքով: Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կապանի բաժին:
Խափանման միջոցը՝ կալանք: